Նավթի հավելյալ քանակությամբ «կներարկեն շուկա»՝ ճգնաժամը մեղմելու համար

«Մեծ Յոթնյակի երկրները» իրենց ռազմավարական պաշարներից ընդհանուր առմամբ 100 միլիոն բարել նավթ եւ դիզելային վառելիք «կներարկեն» շուկա։ Այս մասին հայտարարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նախատեսվում է, որ դա կարվի առաջիկա 4 ամիսների ընթացքում՝ աշխարհում նկատվող վառելիքային ճգնաժամը մեղմելու համար։

Զուգահեռաբար՝ անցյալ շաբաթվա նավթի արտահանման ծավալները ուսումնասիրելիս, կարելի է եզրակացնել, որ հատկապես Սաուդյան Արաբիայի արտահանումները սկսել են վերադառնալ այն ցուցանիշներին, որոնք եղել են նախքան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական տանդեմի ռազմարշավի ձեռնարկումը։ Սակայն պետք է նկատել, որ վառելիքի տեղափոխումը շարունակում է իրականացվել շատ ավելի մեծ ծախսեր կատարելով։ Վերլուծաբանները կարծում են, որ ձեռնարկված քայլերը գոնե առժամապես կզսպեն գները, թեեւ միշտ կա ռիսկ, որ Պարսից ծոցի ավազանի երկրների էներգետիկ ենթակառուցվածքներում հնարավոր է նոր խափանումներ լինեն՝ հնարավոր էսկալացիայի դեպքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *