Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 4,3% գնաճ

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%, նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում։

Ընդ որում, սեպտեմբերին նույն տարվա օգոստոսի համեմատ դիտվել է 0,2% գնաճ։

Միևնույն ժամանակ, 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին 2025 թ.-ի համապատասխան ժամանակահատվածի համեմատ գներն աճել են 4,5%-ով։

Հայաստանի 2026 թ.-ի պետական բյուջեում  գնաճն ամրագրված է 3% (±1%) մակարդակում։ Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ԿԲ զեկույցի համաձայն՝ 2026 թ.-ի արդյունքներով Հայաստանում գնաճը, սցենարից կախված (A-B), սպասվում է 4,5-4,2%-ի սահմաններում, իսկ 2027 թ.-ի կանխատեսումը 3,4-2,7% է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *