Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահ Ջորջ-Լուի Բուշեին։ Այս մասին տեղեկացնում են Նախագահի աշխատակազմից:

Ողջունելով հյուրին, նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Բելգիայի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները և կարևորում դրանց հետագա խորացումը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության հետ կապերի և երկկողմ օրակարգի առաջմղման կարևորությունը։

Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ առանձնահատուկ կարևորելով Բելգիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանն ու Հայաստանի՝ Եվրամիությանն առավել սերտ ինտեգրմանը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված համագործակցության շարունակականությունը։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *