Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հետ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Նշվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո երկկողմ կապերի զարգացման գործում գրանցված նշանակալի առաջընթացը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակում ստեղծված խմբերի աշխատանքին։ Ընդգծվել է նաև, որ 2026 թվականին էներգետիկայի, ներդրումների, թվային տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունները զգալիորեն ընդլայնել են երկու երկրների միջև համագործակցության գործնական բովանդակությունը։
Բայրամովը Ռուբիոյին տեղեկացրել է խաղաղության օրակարգի առաջմղման, վստահության ամրապնդման և տարածաշրջանային կայունության ապահովման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին։