Երևանում կինը հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում «Երևան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Կոմիտասի պողոտա 58 հասցեից «դանակահարություն պարանոցի շրջանում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 51-ամյա Վահե Ա․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում վիրավորը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, գտնվելով Կոմիտասի պողոտա 36/8 հասցեի մոտ, իրեն է մոտեցել 52-ամյա Արաքսյա Ս․-ն, վիճաբանել, ապա դանակով մի քանի անգամ հարվածել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *