
ԱՄՆ նախագահի՝ Քեմփ-Դեյվիդի նստավայրում 25 թվականի հունիսին, պարզվում է, որ տեղի է ունեցել փակ խորհրդակցություն՝ Սպիտակ տան գործող վարչակազմի անդամների մասնակցությամբ։ Քննարկվել է Իրանի հանդեպ հետագա գործողությունների եւ վերաբերմունքի հարցը։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը։ Մասնակցել են Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը եւ Սթիվ Վիթքոֆը։
Ուշագրավ է այն, որ այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Մասնակիցների շարքում են եղել նաեւ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Ռեթքլիգը եւ ԶՈՒ Գլխավոր շտաբների միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Դեն Քեյնը։