
Ամերիկյան իշխանությունները երկու իրանցի դիվանագետի արտաքսել են։ Նրանք եղել են ՄԱԿ 81-րդ Գլխավոր Ասամբլեայի իրանական պատվիրակության կազմում։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը։ Դիվանագետները գտնվել են Նյու-Յորքում՝ Ասամբլեայի աշխատանքներն ավարտելուց հետո։ Նրանք պետք է հետ վերադառնային, սակայն բավականին երկար ժամանակ շարունակել են մնալ ԱՄՆ տարածքում։ Նրանց արդեն արտաքսել են, հայտնում է պարբերականը՝ իր իրազեկ աղբյուրներին հղում տալով։