Իրանը պատրաստվում է նոր պատերազմի

Իրանի կառավարությունը նախապատրաստվում է Միացյալ Նահանգների կողմից նոր հարձակմանը դիմագրավելուն։ Նոր հարվածներն ընդդեմ Թեհրանի կարող են լինել շատ ավելի ուժգին եւ ծավալուն։ Այս մասին գրում է Bloomberg պարբերականը։ Հաղորդման համաձայն, ամերիկյան սանկցիաները, ծովային բլոկադան չափազանց բարդացնում են Իսլամական Հանրապետության տնտեսական վիճակը, սակայն երկիրը հարմարվում է նոր իրականությանը։ Bloomberg-ը նաեւ հայտնում է, որ Թեհրանի վերահսկողությունը նեղուցի հանդեպ սկսել է թուլանալ։ Իրանն իր վառելիքային արտահանումներն իրականացնում է Կասպից ծովի վրայով կամ ցամաքային տարբերակով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *