Հաջորդ տարի կվերադառնա ազգային հավաքական

Քրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է 2027 թվականին վերադառնա Պորտուգալիայի ազգային հավաքական։ Այս մասին գրում է լրագրող Միգել Պերեյրան։ Դա 41-ամյա Ռոնալդուն կանի զուտ նրա համար, որ խփի հավաքականի կազմում իր 1000-րդ գոլը։ Պերեյրան նկատում է, որ այդ խորհրդանշական թվից 21 գոլ է պակասում։

Ռոնալդուն երազում է, որ Պորտուգալիայի օգտին խփի իր հազարերորդ գոլը, ինչպես ժամանակին Պելեն մի ողջ շոու սարքեց, երբ խփեց իր հազարերորդ գոլը։ Լրագրողը կարծիք է հայտնել, որ հիմա գլխավոր մարզիչի եւ Ռոնալդուի «ճամբարների» միջեւ որոշակի շփումներ են սկսվել։ Ֆուտբոլի պորտուգալական ֆեդերացիան չափազանց հետաքրքրված է, որ Քրիշտիանուն լինի հավաքականի կազմում։ Դա ապահովում է այն հանրայնությունը հավաքականի համար, որը ունի Ռոնալդուն ամբողջ աշխարհում։ Այդ ամենը հաշվի առնելով, լրագրողը եզրակացրել է, որ հնարավոր է, որ արդեն հաջորդ տարի մարզիկը վերադառնա հավաքական։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *