Սերժ Սարգսյանի դեմ նոր քրգործ է հարուցվել

Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված օբյեկտի գործով քրգործ է հարուցվել: Այս մասին գրում է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«2004 թվականին տեղի ունեցած օտարման գործընթացում դատախազը «առերևույթ հանցանքի հատկանիշներ է հայտնաբերել» ու ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտե։

Դատաիրավական համակարգին իջեցված քաղաքական հանձնարարությունների ֆոնին հերթով քրեական գործեր են հարուցվում:

Այսպես որ շարունակվի, հեռու չէ այն օրը, երբ արցախյան առաջին պատերազմում հաղթանակի առնչությամբ էլ Սերժ Սարգսյանի մասնակցության ու որոշումների առիթով «առերևույթ հանցանքի հատկանիշներ» կհայտնաբերվեն, գործ կհարուցեն:

Սկզբունքորեն հա՛մ գործող կառավարիչը գոհ կլինի, հա՛մ Ալիևը», – նշել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *