Տարածաշրջանային համագործակցություն և առևտրի նոր հավասարակշռություն Հարավային Կովկասում

Հարավային Կովկասն արցախյան պատերազմից հետո մուտք գործեց նոր շրջափուլ։ Այս նոր իրավիճակում թափ է առնում առաջին հերթին տարածաշրջանային համագործակցությունը, սակայն պակաս կարևոր չէ առևտուրն աշխարհի հետ։ Այս համատեքստում հետաքրքիր է ուսումնասիրել Հարավային Կովկասի արտաքին առևտուրը ընդհանուր վերցրած․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2026թ․ առաջին 7 ամիսներին Հարավային Կովկասի արտահանման ծավալները կազմել են մոտ $29,370 մլն, իսկ ներմուծման ծավալները՝ մոտ $28,083 մլն։

2026թ․ հունվար-հուլիսին 2025թ․ նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 6․2%-ով։

Նշված ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառության ծավալների շուրջ 53%-ը պատկանում է Ադրբեջանին, 27%-ը՝ Վրաստանին, և մոտ 20%-ը՝ Հայաստանին։


Ամիօ Բանկը երկրորդ անգամ ռեկորդային կարճ ժամկետում տեղաբաշխել է պարտատոմսերի ամբողջ ծավալը


Հարավային Կովկասի 3 հանրապետությունները փորձում են համագործակցության ամուր հիմքեր գցել։ Բավականին երկարատև տնտեսական հարաբերությունները կարող են ապագայում նաև հիմք ստեղծել տնտեսական միության ձևավորման համար, որը լրացուցիչ թափ կհաղորդի տարածաշրջանի զարգացմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *