
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր համաձայնությունն է տվել, որպեսզի գնդակահարության միջոցով իրականացնեն պաղեստինյան ծագում ունեցող ամերիկացի ռազմական հոգեբույժ Նիդալ Հասանի մահապատիժը, որը 2009 թվականին Ֆորտ Հուդում կրակ էր բացել անզեն ամերիկացի զինվորների վրա՝ սպանելով 13 հոգու և վիրավորելով 32-ին։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմական նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելը։
Ըստ նրա, նման խորհուրդ է տվել Պենտագոնի նախարար Փիթ Հեգսեթը։
Սա ԱՄՆ բազաներում երբևէ կատարված ամենամեծ նմանատիպ հանցագործությունն էր։ Հասանը մի քանի անգամ վիրավորվել է 2009 թվականի նոյեմբերին ձերբակալության ժամանակ, ինչի հետևանքով նա կաթվածահար է եղել գոտկատեղից ներքև։
2013 թվականի օգոստոսին ատենակալների խորհուրդը միաձայն նրան մահապատժի է դատապարտել։
Զինվորական պաշտպանվել է ինքնուրույնաբար և ոչ մի փորձ չի արել ապացուցել իր անմեղությունը։