Այսօր Երևանում կկայանա Հայաստան-Մեծ Բրիտանիա բիզնես համաժողովը։
Մեծ Բրիտանիայի դեսպանությունը համաժողովի ինստիտուցիոնալ գործընկերն է։ ՀՀ- ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը հանդես կգա բացման խոսքով և կմասնակցի առևտրի ու ներդրումների քննարկմանը։
Այսօր նոր կապերի, գաղափարների և Հայաստան-ՄԹ գործարար համագործակցության նոր հնարավորությունների օր է, ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: