ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ 2026 թվականի օգոստոսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 314 հազար 196 դրամ՝ հուլիսի 320 հազար 763 դրամի համեմատ նվազելով 2%-ով։ Միևնույն ժամանակ, 2025 թվականի օգոստոսի համեմատ միջին աշխատավարձն աճել է 6.5%-ով։
2026 թվականի հունվար-օգոստոսին միջին ամսական աշխատավարձը կազմել է 312 հազար 486 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5.6%-ով։ Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 248 հազար 578 դրամ՝ տարեկան 9.1% աճով, իսկ ոչ պետական հատվածում՝ 336 հազար 510 դրամ՝ 4.4% աճով։
Օգոստոսին պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 255 հազար 416 դրամ՝ հուլիսի համեմատ նվազելով 10.4%-ով։ Տարեկան կտրվածքով, սակայն, այն աճել է 10.5%-ով։
Ոչ պետական հատվածում օգոստոսին միջին աշխատավարձը կազմել է 335 հազար 329 դրամ՝ հուլիսի համեմատ աճելով 0.4%-ով, իսկ 2025 թվականի օգոստոսի համեմատ՝ 5.3%-ով։
50 և ավելի աշխատող ունեցող կազմակերպություններում օգոստոսին միջին աշխատավարձը կազմել է 399 հազար 873 դրամ։ Իսկ 250 և ավելի աշխատող ունեցող կազմակերպություններում հուլիսի դրությամբ միջին աշխատավարձը կազմել է 449 հազար 72 դրամ։
Օգոստոսին միջին աշխատավարձը ԱՄՆ դոլարով կազմել է 860 դոլար՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճելով 11.7%-ով։
Արմեն Խեչումյան