
Հայտարարություն!
Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած արտառոց դեպքի մասին շատ է խոսվել։
Քննությունը դեռ շատ բան կպարզի, բայց երեք երեխաների մայրը՝ Հայուհին, ճակատագրական րոպեներին չէր կարող մտածել հետոյի մասին։
Անի Ավետիսյանի անձնազոհ պահվածքը կարող է և կանխարգելել է մեծ ողբերգություն։
ՄԱՍԿ-ի վարչությունը Անի Ավետիսյանի պահվածքը համարում է հերոսական և կոչով դիմում է՝
Առաջինը՝
Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ Անի Ավետիսյանին Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհելու համար։
Երկրորդը՝
ՀՀ քաղաքացիներին և սփյուռքի մեր հայրենակիցներին՝ ՄԱՍԿ-ի էջում մեկնաբանության ձևաչափով դիրքորոշում արտահայտելու, ինչը կարող է հիմք հանդիսանալ վերոհիշյալ հարցով ստորագրահավաք կազմակերպելու համար։
ՄԱՍԿ վարչություն