
Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանի Շեյխ Շամիլի անվան ավագ դպրոցում տեղի է ունեցել արտակարգ դեպք, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Աշակերտուհիներից մեկը դանակով հարձակվել է իր դասընկերների վրա։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հինգ աշակերտ վիրավորվել է։
Վիրավոր աշակերտները տեղափոխվել են հիվանդանոցներ, իսկ մնացած բոլոր աշակերտները տարհանվել են դպրոցից։
Ստամբուլի նահանգապետարանը հայտնել է, որ տեղական ժամանակով ժամը 8:40-ին տեղի ունեցած միջադեպը պայմանավորված է աշակերտների միջև ծագած վեճով։
Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել միջադեպի վերաբերյալ։
Ավելի վաղ Մանիսա նահանգի Թուրգութլու քաղաքում անհայտ զինված անձը կրակ է բացել մասնագիտական ավագ դպրոցի մոտ՝ վիրավորելով չորս աշակերտի։