ՔՊ-ն հաստատեց Եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը

Ազգային ժողովում այս պահին քննարկվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարցն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմի վերաբերյալ նախագիծը։

Նախագիծը ներկայացնող ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը նշել է, որ հանձնաժողովը նախատեսվում է ձևավորել 11 անդամից։ «Քաղաքացիական պայմանագիրը » հանձնաժողովում կունենա 7 ներկայացուցիչ, «Ուժեղ Հայաստանը»՝ 3, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ մեկ ներկայացուցիչ։

Միաժամանակ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը հայտարարել են, որ հրաժարվելու են հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *