Թո՛ղ ոչնչացնեն Լոս Անջելեսը, Սան Դիեգոն․ Թրամփը հունից դուրս եկավ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Նեբրասկայում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալով, հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը կարող է հանգեցնել ամերիկյան երկու քաղաքների՝ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի կործանմանը։

Ամերիկացի առաջնորդը ընդգծել է, որ ակնկալում է «հսկայական հաղթանակ» Իսլամական Հանրապետության նկատմամբ, որի համար պատրաստ է վճարել նման գին։

«Նրանք կարող են քաղաք ոչնչացնել։ Թող ոչնչացնեն Լոս Անջելեսը, թող ոչնչացնեն Սան Դիեգոն։ Դա շատ փոքր գին է, և ամեն ինչ շատ շուտով կավարտվի։

Իրականում, ամեն ինչ գրեթե ավարտվել է։ Բայց ամեն ինչ շուտով կավարտվի, այսպես թե այնպես», – ասել է ԱՄՆ նախագահը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *