
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին այսօր դատարանն արդարացրել է։ Այս մասին Հրապարակի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Խոսքը այն դրվագի մասին է, որի հիմքում դրվել էին Վարդան Ղուկասյանի՝ Հակակոռուպցիոն դատարանում նիստից հետո հնչեցրած հայտարարությունները։ Ղուկասյանը կաշառք վերցնելու մեջ իրեն մեղադրողների հասցեին կոպիտ արտահայտություններ էր արել, ինչի հիմքով նրա նկատմամբ խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել։