Հետախուզական ծառայության նախկին ղեկավարը՝ լրտե՞ս․ ձերբակալել են

Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (ԴՀԾ) նախկին ղեկավար Ավգուստ Հաննինգը, որը 1998-2005 թվականներին զբաղեցրել է ԴՀԾ ղեկավարի պաշտոնը, ձերբակալվել է լրտեսության կասկածանքով, հաղորդում է Bild թերթը։

Թերթի տվյալներով՝ նա մեղադրվում է պետական ​​գաղտնիքներ փոխանցելու, դավաճանության և օտարերկրյա պետության օգտին լրտեսության մեջ։ Bild-ի տվյալներով՝ Հաննինգը, ենթադրաբար, գաղտնի տեղեկատվություն է գնել ԴՀԾ-ի ղեկավարող աշխատակազմի նախկին անդամից։

Թերթի աղբյուրների համաձայն՝ նա մտադիր էր «վերավաճառել այն իր խորհրդատվական աշխատանքի շրջանակներում»։

Հաննինգի և նրա ենթադրյալ հանցակցի նկատմամբ հետաքննությունը վարում է Գերմանիայի գլխավոր դատախազը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *