Սիսիական լեգենդար ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի մարտական ուղին սկսվել է Արցախյան շարժման առաջին տարիներին։ Նրա ղեկավարած ջոկատը մասնակցել է Հայաստանի և Արցախի մի շարք շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Պատերազմում Մինասյանը կորցրել է նաև կրտսեր եղբորը՝ Աղվան Մինասյանին, սակայն շարունակել է մարտական ուղին։Տարիներ անց նույն մարդը հայտնվեց դատարանի առաջ։ 2020 թվականին Աշոտ Մինասյանին մեղադրանք առաջադրվեց իշխանության յուրացման, Նիկոլ Փաշինյանի սպանությանը նախապատրաստվելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու համար։ Դատարանը նրան դատապարտեց երկու տարվա ազատազրկման։2026 թվականի հոկտեմբերի 6-ին վերաքննիչ դատարանը Աշոտ Մինասյանին ազատ արձակեց։ Մանրամասները՝ ռեպորտաժում։