Դիլիջանում կեսգիշերին թանձր խավար է հաստատվում

Դիլիջանում փողոցային լուսավորությունն անջատում են գիշերվա ժամը 12-ին։ Սակայն Դիլիջանը զբոսաշրջային քաղաք է եւ այստեղ հանգստացող հազարավոր զբոսաշրջիկները գոնե ամռանը ցանկանում են կեսգիշերից հետո էլ վայելել Դիլիջանի բնությունը, օդը, զբոսնել քաղաքի կենտրոնում։

Մինչդեռ ժամը 12:00-ից հետո տուրիստական քաղաքում սեւ խավար է տիրում։

Հոկտեմբերի 25-ին կայանալիք Դիլիջանի ավագանու համամասմական ընտրություններին մասնակցող «Ապրելու երկիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ներառել է քաղաքի գիշերային լուսավորության ժամանակացույցը օպտիմալացնելու, երկարաձգելու անհրաժեշտությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *