Տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստը

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ։

Նախարար Միրզոյանը հանդես է եկել բացման խոսքով՝ անդրադառնալով բազմակողմ հարթակներում ՀՀ ներգրավածության առաջնահերթություններին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ փոխգործակցության հարցերին և արտաքին քաղաքական օրակարգից բխող նախաձեռնություններին:

Նիստին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ վարչապետի աշխատակազմի, Երևանի քաղաքապետարանի և Մատենադարանի, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *