Ի՞նչ է եղել ձերբակալման պահին

Շաքիի տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի ձերբակալության հանգամանքներին ԱԺ-ում անդրադարձել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով՝ ձերբակալության պահին ադրբեջանցին դիմադրություն չի ցուցաբերել, ինչը, Պապիկյանի գնահատմամբ, վկայում է, որ նա դիվերսիոն նպատակով չի գործել։

Միաժամանակ պաշտպանության նախարարը նշել է, որ միջադեպի ընթացքում թերացումներ եղել են, և դրանք համապատասխան հետևանքներ կունենան։ Սակայն, ըստ նրա, դրանց ամբողջական շրջանակի մասին հնարավոր կլինի խոսել միայն ծառայողական քննության ավարտից հետո։

Պապիկյանը հավելել է, որ միջադեպի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ հնարավոր կլինի ներկայացնել ինչպես ծառայողական քննության, այնպես էլ իրականացվող քննչական գործողությունների ավարտից հետո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *