Մահապատժի դատապարտված եւ պենտոբարբիտալի երկու մահացու ներարկում կատարելուց հետո ողջ մնացած 50-ամյա ամերիկուհի Քրիստա Փայքը «գիտակցության է եկել եւ կարող է խոսել», երեքշաբթի հայտնել են նրա փաստաբանները։
Փայքը շարունակում է բուժումը Թենեսի նահանգի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ անցած շաբաթ տեղափոխվել էր անգիտակից վիճակում՝ մահապատժի անհաջող երկու փորձից հետո։
ԱՄՆ օրենսդրությունը նախատեսում է, որ մահապատժի դատապարտված անձին կարող է կատարվել առավելագույնը երկու նման ներարկում, հայտնում է BBC- ին։
Փայքը մահապատժի էր դատապարտվել 1995 թվականին Քոլին Սլեմմերի սպանության գործով։ Այդ ժամանակ նա 18 տարեկան էր։