Երկու մահացու ներարկումից հետո անգիտակից վիճակում գտնվող Քրիստա Փայքը գիտակցության է եկել

Երկու մահացու ներարկումից հետո ողջ մնացած ամերիկուհի Քրիստա Փայքը գիտակցության է եկել, հաղորդում է ABC-ն։
«Փայքը գիտակցության մեջ է և խոսում է», – հաղորդել է հեռուստաալիքը՝ հղում անելով նրա անանուն փաստաբաններին։

Թենեսիում մահապատժի դատապարտված Փայքը հոկտեմբերի 1-ից անգիտակից վիճակում էր երկու մահացու ներարկումից հետո։

Փայքը մեղավոր է ճանաչվել 1995 թվականին 19-ամյա Քոլին Սլեմերի սպանության մեջ: Նա կլիներ առաջին կինը, ով մահապատժի ենթարկվեց Թենեսիում վերջին 200 տարում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *