Համաշխարհային տնտեսությունում առկա ճգնաժամի մասին է վկայում վառելիքի գների աճը։ Նավթի, այնուհետև բենզինի և դիզելային վառելիքի գների բարձրացումը սկսվել էր դեռևս ռուս-ուկրաինական ճգնաժամի ընթացքում, սակայն իրավիճակն ավելի բարդացավ Իրանի դեմ պատերազմական գործողությունների ֆոնին։ Պատերազմի հետևանքով երկու կարևոր նեղուցներ, որոնցով անցնում էր համաշխարհային վառելիքի զգալի մասնաբաժինը, դարձան անանցանելի բազմաթիվ առևտրային նավերի համար։ Բացի այդ, Ուկրաինան հերթով վերացնում է Ռուսաստանի նավթավերամշակման ոլորտը։ Այս պայմաններում վառելիքի գների աճը դառնում է շոշափելի։
Հայաստանում բենզինի գները շարունակում են աճել։ Ռեգուլյար տեսակի բենզինի գինը հասել է 1լ համար ֏600, պրեմիում տեսակի բենզինի գինը՝ ֏620, իսկ սուպեր տեսակի բենզինի գինը՝ ֏700 մակարդակի։
Նման միտում նկատվում է նաև այլ երկրներում։ Ուսումնասիրենք բենզինի գների զգալի աճ արձանագրած թոփ 10 երկրները՝ Իրանի դեմ վարվող պատերազմից ի վեր, 2026թ․ սեպտեմբերի 21-ի դրությամբ․
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ գների ամենամեծ աճը՝ 72%, արձանագրվել է Մալայզիայում, որտեղ դիզելային վառելիքի գների աճը կազմել է մոտ 76%։
Երկրորդ տեղում է Նիգերիան՝ 65․9% ցուցանիշով։ Այդ երկրում դիզելային վառելիքի գները աճել են 100․5%-ով։ Բենզինի գների բարձր աճով երրորդ տեղում է Ֆիլիպինները՝ 63․5% ցուցանիշով ։
- Նկատենք, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում բենզինի գների աճը Իրանի դեմ պատերազմից ի վեր կազմել է 25%, հարևան Վրաստանում՝ մոտ 33%, Բելառուսում՝ մոտ 4%, Ռուսաստանում՝ մոտ 11%, իսկ Թուրքիայում՝ մոտ 41%։