Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց չի տվել, դա արդեն իսկ ցուցիչ է նրա, որ նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյան

Կարող եմ ասել, որ ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց չի տվել, դա արդեն իսկ ցուցիչ է նրա, որ նա դիվերսանտ չէ․ այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Թերացումներ եղել են, և այդ թերացումները կունենան հետևանքներ, բայց Շաքիում տեղի ունեցածն ադրբեջանական դիվերսիա չէր», – ասաց Սուրեն Պապիկյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը մտել էր Շաքի գյուղի տներից մեկը, կրակոցներ արձակել տանտիրուհու ուղղությամբ և վիրավորել նրան։ Հարձակման հետևանքով տարբեր վնասվածքներ են ստացել նաև նրա երեխաները։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *