ԱՊՀ ինը երկրների ղեկավարներ կմասնակցեն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ինչ վերաբերում է բուն գագաթնաժողովին, ապա ԱՊՀ անդամ պետությունների ինը ղեկավար հաստատել է իր մասնակցությունը, նշել է նա։
«Բացի Թուրքմենստանի և Ռուսաստանի ղեկավարներից, նրանց թվում են Ադրբեջանի նախագահը, Հայաստանի վարչապետը, ինչպես նաև Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները»,- թվարկել է Ռուսաստանի ղեկավարի օգնականը։