Զինվորական, երեք պատերազմի մասնակից, «Արիության և Մարտական խաչ»-ի շքանշանակիր Տիգրան Բաղդասարյանն է գլխավորում «Նոր դարաշրջան» կուսակցության ցուցակը Արտաշատի առաջիկա ընտրությանը:
Համայնքի ղեկավարի թեկնածուն վստահեցնում է՝ քաղաքականություն է մտել համայնքին ու բնակիչներին ծառայելու, նրանց արժանապատվությունն ու արդարությունը վերականգնելու համար։ Բազմաթիվ ծրագրեր, առաջարկներ ունի կուսակցությունը, մեկն օրինակ՝ վերգետնյա անցում Երևան -Երասխ ավտոճանապարհին։ Օրակարգում են նաև կոյուղագծերի, մաքրման կայանների և համայնքային հողերի արդյունավետ օգտագործման հարցերը՝ հատկապես Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին տնամերձներով ու բնակարաններով ապահովելու նպատակով։
Թիմային աշխատանքն ու պրոֆեսիոնալիզմը հաջողության գրավականն են։ Արտաշատի տարիների կուտակված խնդիրները հերթով լուծվելու են, վստսհեցնեւմ են «Նոր դարաշրջան»-ի անդամները. Ավագանու մյուս թեկնածուն նույնպես վստահեցնում է՝ պատրաստ են ներդնելու իրենց ամբողջ պոտենցիալը համայնքի շենացման ու զարգացման համար։ Բաղդասարյանին համայնքում շատերը գիտեն, պատասխանատու, խոսքի արժեքն իմացող մարդ է, ասում են նրան վաղուց ճանաչողները։
Ամփոփելով խոսքը՝ Արտաշատի համայնքապետի թեկնածուն դիմում է համագյուղացիներին ու արտաշատցիներին՝ կոչ անելով կատարել ճիշտ ընտրություն՝ քվեաթերթիկ համար 4: Արտաշատում ընտրության օրը մոտենում է․ հոկտեմբերի 25-ին բնակիչները կանեն իրենց ընտրությունը՝ հանուն համայնքի նոր ու արժանապատիվ դարաշրջանի։
Մանրամասները՝ տեսանյութում
ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ