Ղարաբաղից տեղահանված սիրելի’ հայրենակիցներ, կենսաչափական նոր համակարգը Հայաստանում գործարկվելու է նոյեմբերի 1-ից, և այլևս հին նմուշի փաստաթղթեր չեն թողարկվելու։
Բացառություն են կազմում «070» կոդով հին նմուշի անձնագրերը։
Այս փուլում դրանց տպագրությունն ու տրամադրումը նույն պայմաններով կշարունակվի։
Դիմումների ընդունման և փաստաթղթերի տրամադրման ծառայությունները կշարունակվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակներում։