Զոհված զինծառայողի մորը 1.5 տարի առաջվա միջադեպի համար տեղափոխեցին ոստիկանության Էրեբունու բաժին (տեսանյութ)

Զոհված զինծառայողի մորը 1.5 տարի առաջվա միջադեպի համար տեղափոխեցին ոստիկանության Էրեբունու բաժին

44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Կարապետ Բուռնազյանի մայրը՝ Անահիտ Պապատյանը քիչ առաջ վերադարձել է իր բնակարան, որտեղ նրան արդեն սպասում էին ոստիկանության աշխատակիցները։ Կնոջը տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին։ Այս մասին հայտնում է «Նյուզ»-ը։

«Մինչ այդ ոստիկանները անգամ փորձել են կոտրել դուռը և ներս մտնել։

Պատճառը այսօր համացանցում տարածված տեսանյութն է, որտեղ զոհված զինծառայողի մայրը, շիշը նետում է տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ։

Թեև տեսանյութն այսօր է ակտիվ տարածվել, սակայն դեպքը տեղի է ունեցել նախորդ տարի փետրվարին, երբ տրանսպորտի ուղեվարձը թանկացավ և բոյկոտ էր տեղի ունենում։

Բազմաթիվ քաղաքացիների նման զոհվածի մայրը ևս մասնակցել է այդ բոյկոտին, ինչի ժամանակ էլ վարորդը հայհոյել է, ինչից հետո քաղաքացին շիշը նետել է նրա ուղղությամբ։

Դեպքը տեղի է ունեցել բարեկամության մետրոյի հատվածում, դեպի Զեյթուն գնացող տրոլեյբուսի վարորդի մասնակցությամբ»,- հայտնում է լրատվամիջոցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *