ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն հաջողվել է կարգավորել ութ խոշոր պատերազմ, իսկ այժմ, նրա խոսքով, ևս մեկ կարգավորում է մոտենում։
«Ես կարգավորել եմ ութ պատերազմ՝ խոշոր պատերազմներ։ Ես փրկել եմ միլիոնավոր և միլիոնավոր կյանքեր։ Եվս մեկն է մոտենում», – հայտարարել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ իրեն հաջողվել է վերադարձնել բոլոր պատանդներին և հասնել արդյունքների, որոնց, իր խոսքով, նախկինում ոչ մի նախագահ չի հասել։
«Ես արել եմ այն, ինչը նախկինում ոչ ոք չէր արել։ Ես չեմ պարծենում, պարզապես փաստերն եմ ասում ձեզ», – ասել է Թրամփը։