ժողովրդագրական միտումները Հայաստանում հունվար-օգոստոսին  | Top-News.am


Հայաստան


2026 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արձանագրվել են ժողովրդագրական ուշագրավ միտումներ։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝բնակչության կենսունակության գործակիցը, որը ցույց է տալիս ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 121.2 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 118 տոկոսի համեմատ։

Տարվա առաջին ութ ամիսներին Հայաստանում ծնվել է 19 865 երեխա, ինչը 2.6 տոկոսով պակաս է 2025 թվականի ցուցանիշից։ Միաժամանակ, 5.2 տոկոսով նվազել է մահացությունների թիվը՝ հասնելով 16 391-ի։ Արդյունքում, չնայած ծնելիության նվազմանը արձանագրվել է բնակչության բնական հավելաճ՝  3 474 մարդ, ինչը մոտ 12 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Դրական տեղաշարժ է արձանագրվել նաև մանկական մահացության ցուցանիշներում. մինչև 1 տարեկան երեխաների շրջանում մահվան դեպքերը նվազել են 23.8 տոկոսով։

Ուշագրավ է, որ նույն ժամանակահատվածում ավելացել են ամուսնությունները և նվազել ամուսնալուծությունները։ Հանրապետությունում գրանցվել է 9 123 ամուսնություն (1.5 տոկոսի աճ) և 2 977 ամուսնալուծություն, ինչը 6.4 տոկոսով պակաս է 2025 թվականի հունվար-օգոստոսի համեմատ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *