Ադրբեջանը Ուկրաինա է ուղարկել էներգահամակարգի համար նախատեսված սարքավորումներով տասը բեռնատար, հայտնել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը:
«Հումանիտար բեռի կազմում ներառված են տրանսֆորմատորներ, 186 կիլոմետր էլեկտրական մալուխներ և էներգահամակարգի վերականգնման համար նախատեսված այլ սարքավորումներ»,– գրել է Գուսևը։