Իմ խորին հարգանքն այն ամենի նկատմամբ, ինչին հասել ես․ Ռոնալդուն՝ Մեսիին

Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Լիոնել Մեսիի գրառումը, որը հոկտեմբերի 7-ի գիշերը Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է վերջին խաղը։

Բուենոս Այրեսում կայացած ընկերական հանդիպմանը Արգենտինայի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Բենինի ընտրանուն։ Մեսին դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

«Լեո, այսքան տարի դու պաշտպանել ես քո երկիրն ու մի պատմություն, որը հավերժ կապրի։ Իմ խորին հարգանքն այն ամենի նկատմամբ, ինչին հասել ես Արգենտինայի հավաքականի կազմում։ Գրկում եմ», – սոցիալական ցանցում գրել է Ռոնալդուն։

Ընդհանուր առմամբ, Մեսիի հաշվին Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 208 խաղում գրանցվել է 126 գոլ և 70 գոլային փոխանցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *