Ռուսաստանը կիսվում է ԱՄՆ-ի հետ անհայտ ծագման թոքաբորբի վերաբերյալ տեղեկատվությամբ․ Թրամփ

Ռուսաստանը ԱՄՆ-ին տեղեկություններ է տրամադրում Իրկուտսկի մարզում գրանցված անհայտ ծագման թոքաբորբի դեպքի վերաբերյալ։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։

«Նրանք որոշակի տեղեկություններ են փոխանցում մեր մասնագետներին։ Մենք ակնկալում ենք, որ նրանք ավելի շատ տեղեկություններ տեղեկատվություն կփոխանցեն», – ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ դրանից քիչ առաջ հանդիպել է երկրի առողջապահության ոլորտի մասնագետների հետ։

«Նրանք տեղյակ են այն ամենից, ինչ տեղի է ունենում։ Ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է նրանց միջոցով», – հավելել է Թրամփը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *