Ինչ է խոստացել Էրդողանը Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Էրդողանի գրասենյակը։

Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։

Էրդողանը նշել է Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման շարունակական ջանքերի կարևորությունը և հայտարարել, որ Թուրքիան միշտ պատրաստ է աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ կապեր հաստատելուն ուղղված ջանքերին։

Զրույցի ընթացքում Թուրքիայի առաջնորդը նաև շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա և Պետդումայի ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *