Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.Մեղրիի կալանավորված համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը փորձում է «Նուբարաշենի» 57-րդ խցից իրեն համայնքապետ զգալ եւ ուսուցիչների տոնի առիթով հայտարարություն է տարածում, իսկ Մեղրիում նախընտրական քարոզարշավ է։

Օրեր առաջ ՔՊ շարքերն անցած ՔՊ-ի համայնքապետի թեկնածու, գործարար Սերգո Գալստյանը, կրկնօրինակելով Փաշինյանին, տնետուն քարոզարշավ է անում՝ նրա լոզունգներով․ այդ մեկը դու ես, խնդրում է մեղրեցիներին՝ մասնակցել ընտրություններին ու ընտրել իրեն։ Նրա հետ է նաեւ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որը հոկտեմբերի 1-ից արձակուրդ է վերցրել, որ քարոզարշավին ակտիվորեն մասնակցի։ Փոխարենը ՔՊ Մեղրու կառույցի հնաբնակներն ակտիվորեն ներգրավված չեն նախընտրական պրոցեսին:

Չնայած նրանք մասնակցում են քարոզարշավին, բայց՝ կիսատ-պռատ, քանի որ իրենց կառույցի ղեկավար Անդրեասյանն անազատության մեջ է։ Քարոզարշավի նպատակով արձակուրդ են վերցրել նաեւ Գեղարքունիքի, Տավուշի մարզպետները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *