Հոկտեմբերի 7-ին Ուկրաինայում ռուսական զանգվածային հրետակոծության հետևանքով 30 մարդ է զոհվել, հայտնել են տեղական իշխանությունները:
Ռուսական ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի 13 շրջանների վրա: Հարձակման ամենաողբերգական հետևանքներից մեկը Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքում բարձրահարկ շենքի վրա հրթիռի հարվածն էր: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ հոկտեմբերի 8-ի առավոտյան դրությամբ, այնտեղ հաստատվել է 22 մարդու մահը, այդ թվում՝ 5 երեխայի: Եվս 54 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 7 երեխա:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Կիևում, Ալեքսանդրիայում և Կրեմենչուկում նույնպես զոհեր են եղել: Նրա խոսքով՝ տարբեր քաղաքներում տեղի ունեցած հարձակումների հետևանքով ընդհանուր առմամբ 100 մարդ վիրավորվել է: