Վարչապետը հեռախո՞ս է գողացել․ հարցաքննել են

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հարցաքննվել է գիշերային ակումբում բջջային հեռախոս գողանալու մեղադրանքով։ Այս մասին վարչապետն ինքը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ես հարցաքննվել եմ Կենտրոնական գլխավոր քննչական դատախազությունում 2024 թվականի հունիսի 21-ի իրադարձությունների կապակցությամբ։ Ես կարճ հայտարարություն եմ արել և չեմ ընդունել մեղքը ենթադրյալ հանցագործության մեջ», – գրել է Մադյարը։

Հունգարիայի վարչապետը մեղադրվում է 2024 թվականի հունիսին գիշերային ակումբում իր նկարահանող տղամարդուց բջջային հեռախոս խլելու և սարքը Դանուբ գետը նետելու մեջ։ Մադյարը հերքել է մեղադրանքները՝ դա համարելով Վիկտոր Օրբանի նախորդ կառավարության կողմից «սադրանք»։

Մեղադրանքներին ի պատասխան՝ այս տարվա սեպտեմբերի 28-ին Հունգարիայի խորհրդարանը, դատախազության պահանջով, զրկել է Մադյարին անձեռնմխելիությունից։ Վարչապետը հայտարարել է հետաքննության հետ համագործակցելու իր պատրաստակամության մասին։

Մադյարը Հունգարիայի վարչապետ է դարձել մայիսին՝ իշխանության գալով ապրիլի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Տիսա» կուսակցության հաղթանակից հետո։ Նա փոխարինել է Վիկտոր Օրբանին, որը 16 տարի ղեկավարել է կառավարությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *