Հայաստանում գործող տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից․ Շևցով

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Հայաստանում գործող նոր տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից ելնելով՝ Ռուսաստանի, Իրանի և այլ երկրների դեմ։

Շևցովի խոսքով՝ նման կենտրոնները կարող են կիրառվել վերլուծական և հետախուզական աշխատանքների համար, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաև Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների դեմ։

Նա այսպես է մեկնաբանել օգոստոսի սկզբին Հրազդանում NVIDIA-ի պրոցեսորներով աշխատող Firebird AI ընկերության արհեստական բանականության տվյալների կենտրոնի բացումը։

ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը նշել է, որ քանի որ Firebird ընկերությունը ենթարկվում է ամերիկյան օրենսդրությանը, ԱՄՆ հատուկ ծառայությունները կարող են հասանելիություն ստանալ նրա սերվերներում մշակվող տվյալներին։

Շևցովի պնդմամբ՝ այդ դեպքում հայկական պետական կառույցների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները կարող են հասանելի լինել ԱՄՆ-ին՝ առանց հայկական իշխանությունների համաձայնության։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *