Լցակայանում բացահայտվել են խախտումներ | Top-News.am


Բիզնես


ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող Ֆասթ Սոլյուշն Քոմփանի ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Երևանյան 1) բացահայտվել են խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից։

Ստուգմամբ պարզվել է, որ տնտեսավարողը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, ինչի արդյունքում կասեցվել է լցակայանի գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ խախտումները վերացնելու ուղղությամբ։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։





Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *