Ազգային ժողովի դիմաց նստացույց է մեկնարկել

«Վերածնվող Արցախ» հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանը ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց նստացույց է սկսել՝ բարձրաձայնելով արցախցիներին առնչվող խնդիրների լուծման անհրաժեշտությունը։

Իսրայելյանի խոսքով՝ արցախցիների խնդիրների վերաբերյալ իրենք գրավոր դիմումներ են ներկայացրել Ազգային ժողովի երեք խմբակցություններին՝ ներկայացնելով իրենց պահանջներն ու ակնկալիքները։ Սակայն, նրա պնդմամբ, մինչ այս պահը դրանց ուղղությամբ որևէ գործնական քայլ չի իրականացվել։

Նա նաև նշել է, որ փորձել է կապ հաստատել համապատասխան ներկայացուցիչների հետ, սակայն իր զանգերին չեն արձագանքել։ Այս պայմաններում Իսրայելյանը որոշել է նստացույցի միջոցով ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել արցախցիների բարձրաձայնած խնդիրների վրա և պահանջել դրանց հասցեական ու գործնական լուծումներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *