Զովունիում բախվել են «Opel»-ը և «Kia»-ն. կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում Զովունի բնակավայրի 23-րդ փողոցում բախվել են «Kia» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Եղվարդի հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով էլ «Kia» բախվել է բետոնե էլեկտրասյանը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Opel»-ի վարորդը 30 րոպեից ավելի զանգահարում էր «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերություն, սակայն այնտեղից չէին պատասխանում զանգին, ինչն արդարացիորեն զայրույթ էր առաջացնում վարորդի մոտ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *