«44-օրյայի քննիչ հանձնաժողովը, գտնվելով ՔՊ ենթակայության տակ, չէր կարող արդարացի որոշում ընդունել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)

«44-օրյայի քննիչ հանձնաժողովը, գտնվելով ՔՊ ենթակայության տակ, չէր կարող արդարացի որոշում ընդունել»․ Սեյրան Օհանյան

«Ի սկզբանե Քննիչ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ մենք կասկած ենք ունեցել այն առումով, որ այս հանձնաժողովը, գտնվելով ՔՊ կուսակցութայն ղեկավարության և ամբողջ այդ խմբակի ենթակայության տակ՝ չէր կարող արդարացի որոշում ընդունել»,- այսօր ԱԺ դիմաց 44-օրյա պատերազմի զեկույցը հանրայնացնելու պահանջոց ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Քննիչ հանձնաժողովն իր կազմով՝ 8 հոգանոց ՔՊ-ականներով, չէր կարող իրենց պարտականությունների կատարմանը զուգահեռ այնպիսի խոշոր իրադարձության, ինչպիսին 44-օրյա պատերազմն է, համապարփակ, համակողմանի գնահատական տար և այդ ամենը ներկայացներ հանրությանը, իսկ մենք չենք մասնակացել դրան, որպեսզի չլեգիտիմացնենք իրենց գործունեությունը»,- հավելեց Օհանյանը։ «Այս քննիչ հանձնաժողովի աշխատանքների մեջ երևի թե լինելու է տեղեկատվություն, որը իրենց ձեռք չի տալիս, կամ այնպիսի կեղծ տեղեկատվություն, որի հրապարակման դեպքում հանրության մոտ բազմաթիվ հարցեր են առաջացնելու, որն իրեց այս նախընտրական ժամանակահատվածում իրենց ձեռնտու չէ։ Այսօր քննարկման մերժումը նաև իշխանության մտավախություններից և իրենց վախկոտ կերպարից է»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *