
Իրանի իշխանություններն առաջին անգամ եկամուտ են ստացել Հորմուզի նեղուցով նավերի անցման համար գանձվող վճարներից։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ Հաջի Բաբաին։
«Հորմուզի նեղուցում վճարներից ստացված առաջին եկամուտը փոխանցվել է կենտրոնական բանկի հաշվին», – նրա խոսքերն է մեջբերել Fars-ը։
Նշենք, որ ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր Հորմուզի նեղուցը առևտրային նավագնացության համար բացելու մասին: Վաշինգթոնը զգուշացրել էր, որ կշարունակի Իրանի ծովային շրջափակումը մինչև վերջնական համաձայնության հասնելը: Ավելի ուշ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իրանը նորից փակել է նեղուցը՝ մինչև ԱՄՆ ծովային շրջափակման լիակատար վերացումը: