
Առնվազն երեք մարդ զոհվել է եւ եւս 36-ը ստացել տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ՝ Սաուդյան Արաբիայի երկու միջազգային օդանավակայաններին հասցված հարվածների հետեւանքով։ Համաձայն հաղորդման, զոհվածների եւ վիրավորվածների մեջ կան նաեւ օտարերկրացիներ՝ Մարոկոյի, Ալժիրի, Սուդանի, Բանգլադեշի, Ֆիլիպինների քաղաքացիներ։
Զինյալների թիրախում եղել են Աբխայի միջազգային օդանավակայանը, որին հարվածել են զինյալների հոկտեմբերի վեցի լույս յոթի գիշերը եւ եւ Էր-Ռիյադի թագավոր Խալիդի անվան օդանավակայանը։ Վիրավորների վիճակը գնահատվում է տարբեր՝ թեթեւից մինչեւ ծայրահեղ ծանր։ Բոլորը տեղափոխվել են հիվանդանոցներ՝ համապատասխան բուժօգնություն ստանալու։ Գնահատվում է պատճառված նյութական վնասը։