Անչափահասների մասին ինտիմ բնույթի նյութեր տարածողները ձերբակալվել են

Ֆրանսիայում ձերբակալվել են երկու եղբայրներ։ Նրանց մեղադրում են գողացված ինտիմ բնույթի նյութեր պարունակող օնլայն հարթակ ղեկավարելու մեջ։ Եղբայրները, մասնավորապես տարածել են 17 հազար կանանց ինտիմ բնույթի նյութեր՝ ներառյալ լուսանկարներ եւ տեսանյութեր։ Նրանց գործողություններից տուժածների մեջ կան նաեւ անչափահասներ։ Նյութերը եղբայրները ձեռք են բերել սովորաբար թիրախ ընտրված անձանց գաջեթները կամ օգտահաշիվները ցանցահենային հարձակման եղանակով կոտրելու միջոցով։

Նյութերը վաճառվել են թվարժույթով։ Տուժած կանանց եւ անչափահասների նյութերում նշված է եղել նաեւ անձնական բնույթի տվյալներ՝ մինչեւ իսկ բնակության կոնկրետ հասցե եւ այլն։ Եղբայրները քսանմեկ եւ քսանհինգ տարեկան են։ Բնակվում են Նորի դեպարտամենտում։ Կասկածյալներից առգրավվել է նաեւ ավելի քան 700 հազար եվրոյի թվային արժույթ։ Նրանց հետ կապված կայքէջերը փակվել են։ Գործողությունն իրականացվել է ամերիկյան հատուկ կառույցների հետ համատեղ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *