Ես ասացի, որ ես հարգում եմ Աննայի որոշումը, բայց չասացի, որ հաշտ եմ դրա հետ:
Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով իր և Աննա Հակոբյանի հնարավոր վերամիավորման մասին:
«Մեր ընտանիքի հետ կապված իրադրության մասով՝ կյանքը շատ ավելի բարդ է, քան` թատրոնը: Եթե մինչև հիմա չեք համոզվել դրանում, ձեր հետագա կյանքում անպայման կհամոզվեք:
Երբ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ հաշտ եմ այդ որոշման հետ:
Բնականաբար այդ տրամաբանությամբ ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա և ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»,- նշեց Փաշինյանը: